Ավազակների առատության պատճառով ստեղծվում են նորանոր օրենքներ. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Վերջերս հայտնի իրավաբաններից մեկը իմ ուշադրությունն է հրավիրել մի օրինաչափության վրա՝ Հայաստանում և մեզ նման երկրներում օրենսգրքերը «հաստանում են», իսկ Արևմուտքում՝ «նիհարում»: Մենք աշխատում ենք առավել մանրամասն նկարագրել բոլոր դեպքերը՝ սողանցք չթողնելու համար, ավելացնում ենք նորանոր հոդվածներ, իսկ Արևմուտքում ստեղծված ավանդույթներն ու մշակույթը «թեթևացնում են» օրենքները:
Դա կարելի է երկակի հասկանալ, մի կողմից՝ օրենքների առատությունը մարդկանց մոտ դրանք շրջանցելու գայթակղություն է առաջացնում, մյուս կողմից՝ ավազակների առատության պատճառով ստեղծվում են նորանոր օրենքներ»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։