1402 դիտում
10:25 27-06-2014
Ես գիտեմ լրագրողների, որոնք 20 տարի են «լկստվում» խորհրդարանի միջանցքներում. խմբագրական․ Առավոտ
«Առավոտ․ թերթի խմբագիրը գրում է․ «Ինձ բացարձակապես դուր չի գալիս, երբ մեր քաղաքացիների մի խումբ մանրադրամ է շպրտում մեր այլ քաղաքացիների երեսին՝ անկախ այն հանգամանքից, որ առաջինները «ակտիվիստ» են, իսկ երկրորդները՝ նախարար կամ պատգամավոր: Տվյալ դեպքում ինձ համար նշանակություն չունի նաև, որ առաջիններն իրավացի են, իսկ երկրորդները՝ ոչ:
Իմ կարծիքով՝ ոչ այնքան բարձրորակ լրագրություն է, երբ օլիգարխը Աժ-ում նստում է բազկաթոռին, իսկ նույն երիտասարդ լրագրողները հավաքվում են նրա շուրջը և սկսում են, թող ներվի ինձ այդ արտահայտությունը, «լկստվել» պատգամավորի հետ: Դա նույնպես, ի վերջո, վատ դաստիարակության նշան է:
Բայց ես դեմ եմ նաև այն միջոցներին, որոնք փորձում է ձեռնարկել իշխանությունը այդ բացասական երևույթների դեմ: Առաջին դեպքում դրանք «վարույթները» և դատերն են, որոնցով սպառնում են պատժել մանրադրամ շպրտող երիտասարդներին՝ դրանով իսկ բարձրացնելով վերջիններիս անդաստիարակությունը քաղաքական պայքարի մակարդակի:
Երկրորդ դեպքում դա անհեթեթ կանոնակարգն է, որով փորձում են սահմանափակել լրագրողների քանակը Աժ-ում: Նախ պահանջվող առնվազն 5 տարվա ստաժը ինքնին չի ապահովում լրագրողի մասնագիտական բարձր որակը՝ ես գիտեմ լրագրողների, որոնք 20 տարի են «լկստվում» խորհրդարանի միջանցքներում: Երկրորդ՝ լրագրողների և պատգամավորների միջև պատնեշներ ստեղծելը՝ սահմանափակելով լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժը Ազգային ժողովում, նշանակում է չափից դուրս կոմֆորտային պայմաններ ստեղծել երեսփոխանների համար»։
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
5891 դիտում
21:21 21-01-2022
Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ. 4rd.am
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»