Ցիլերը կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»
Գերմանիայի հավաքականի և «Հանովեր»-ի դարպասապահ Ռոն-Ռոբերտ Ցիլերը հայտնվել է Դորտմունդի «Բորուսիա»-ի հետաքրքրության շրջանակում, տեղեկացնում է Goal.com-ը:
Նշվում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 25-ամյա դարպասապահը 8 մլն եվրոյի դիմաց կարող է տեղափոխվել դորտմունդյան ակումբ:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Ցիլերը «Հաննովեր»-ի կազմում անցկացրել է 11 խաղ և բաց թողել 11 գոլ: