Լուկակուն կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»
«Չելսի»-ի հարձակվող Ռոմելու Լուկակաուն, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս անգլիական «Էվերտոն»-ում, կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա», հայտնում է Sportsmole.co.uk-ը:
Նշվում է, որ գերմանական ակումբը Բելգիայի հավաքականի հարձակվողին ձեռք բերելու համար պատրաստ է առաջարկ կատարել «Չելսի»-ին: Ընդ որում դորտմունդցիները արդեն կապ են հաստատել խաղացողի գործակալի հետ: Նախկինում տեղեկություն էր տարածվել, որ լոնդոնյան ակումբը մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո բաժանվել Լուկակուից: