Մեր մրցակիցները. Պորտուգալիան հաղթեց Արգենտինային, Ալբանիան զիջեց Իտալիային. տեսանյութ
Եվրո 2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակցիներ հանդիսացող Պորտուգալիայի և Ալբանիայի հավաքականները ընկերական հանդիպումներ անցկացրեցին համապատասխանաբար Արգենտիայի և Իտալիայի ընտրանիների հետ:
Մանչեսթեր քաղաքի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կայացած Պորտուգալիա – Արգենտինա խաղն ավարտվեց եվրոպացիների նվազագույն հաշվով հաղթանակով: Խաղի միակ գոկը խփվեց 91-րդ րոպեին: Աչքի ընկավ Ռաֆաել Գերերոն:
Զուգահեռաբար ընթացող խաղում Ալբանիայի ընտրանին համառ դիմադրություն ցույց տվեց «Սկուդարա Աձուրային»: Այդուհանդերձ իտակլացիներին հաջողվեց հաղթանակի նժարը իրենց կողմը թեքել խաղի 82-րդ րոպեին: Հաղթական գոլի հեղինակ դարձավ «Սամպդորիա»-ի հարձակվող Ստեֆանո Օկական, ով վերոնշյալ խաղում իր նորամուտը նշեց Իտալիայի ազգային թիմի կազմում:
[b]Պորտուգալիա – Արգենտինա՝ 1:0[/b]
Գոլ՝ Գերերո 91՛
[b]Իտալիա – Ալբանիա՝1:0[/b]
Գոլ՝ Օկակա 82՛