32024 դիտում
18:29 18-11-2014
Արտակարգ դեպք Երևանում. փրկարարները օպերատիվ գործելով՝ բացել են տան դուռը. հյուրասենյակում հայտնաբերել են 14-ամյա անգիտակից աղջկա
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ ծառայություն և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կատավարման կենտրոն և հայտնել են, որ Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված շենք են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ—փրկարար ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Հրշեջ-փրկարարները արտաքին միջամտությամբ տան դուռը բացելով՝ հյուրասենյակում գետնին ընկած հայտնաբերել են 14-ամյա Կ. Խ.-ին՝ անգիտակից վիճակում:
Փրկարարները իրենց ծառայողական ավտոմեքենայով երեխային շտապ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բնակարան ժամանած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը հայտնաբերել է նամակ, որտեղ գրված է եղել. «Խնդրում եմ, ինձ ներեք: Իմ կյանքին վերջ եմ տալիս՝ դեղահաբեր խմելով, քանի որ չեմ արդարացնում ծնողներիս հույսերը, դրա համար էլ կյանքիս վերջ եմ տալիս ու թող եղբայրս արդարացնի ծնողներիս հույսերը»:
Արդեն նշված բնակարան են հրավիրվել Հայաստանի քննչական կոմիտեի Նոր Նորքի քննչական բաժնի քննիչները:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ նյութեր
8283 դիտում
18:03 29-10-2015
Երևանում փրկարարները բացելով տան դուռը` հյուրասենյակում բերանքսիվայր հատակին հայտնաբերել են տան տիրոջ դին