1426 դիտում
17:21 18-11-2014
Մայր բուհում կկազմակերպվի աշխատանքի միջբուհական առաջին տոնավաճառը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ից 17:00-ը, Երեւանի պետական համալսարանում տեղի կունենա «Բուհից աշխատաշուկա՝ 1 քայլ» խորագրով միջբուհական աշխատանքի տոնավաճառը: Տոնավաճառի պաշտոնական բացումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին ժ. 11.00-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում: Աշխատանքի տոնավաճառին կմասնակցեն ավելի քան 105 տնտեսության տարբեր ոլորտների կազմակերպություններ: Մասնակից ընկերությունները կունենան իրենց տաղավարները, որտեղ կներկայացնեն իրենց գործունեության, առաջարկվող աշխատատեղերի, պրակտիկաների, ինթերնշիփերի, ինչպես նաեւ կադրային քաղաքականությանն առնչվող տեղեկատվություն:
Աշխատանքի տոնավաճառի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող շնորհանդեսներին եւ խորհրդատվական հանդիպումներին: Աշխատանք փնտրողները կկարողանան ոչ միայն CV-ներ փոխանցել գործատուներին, այլեւ մասնակցել վերջիններիս կողմից անցկացվող հարցազրույցներին:
Տոնավաճառի շրջանակներում ժամը 12:00-ին ԵՊՀ Պալյանների անվան սրահում կկազմակերպվի «ՀՀ կրթական համակարգ եւ աշխատաշուկա. առկա խնդիրներն ու փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլեր» խորագրով հանրապետական կլոր սեղան-քննարկում, որին կմասնակցեն պետական մարմինների ներկայացուցիչներ, ձեռնարկությունների, միջազգային կազմակերպությունների, գործարար միությունների պատասխանատու անձինք, փորձագետներ:
Միջոցառման կազմակերպիչներն են հայաստանյան առաջատար մի շարք բուհեր՝ Երեւանի պետական, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Հայաստանի ամերիկյան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական, Հայաստանի ազգային ագրարային, Հայաստանի պետական ճարտարագիտական եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանները: Միջբուհական աշխատանքի տոնավաճառը կազմակերպվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:
Նմանատիպ նյութեր
719 դիտում
10:05 20-12-2014
Մայր բուհում քննարկվել են հանրային առողջապահական ծրագրերը
1671 դիտում
20:15 21-02-2016
Մայր բուհում նոր կենտրոն կբացվի
4574 դիտում
22:33 26-03-2016
Այսօր Մայր բուհում շուրջ 600 դպրոցականներ մասնակցեցին «ԵՊՀ օլիմպիդա-2016»-ի երկրորդ փուլին
Այս բաժնից
727 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
709 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար