11144 դիտում
11:07 18-11-2014
Ավտովթար՝ Երևանում. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 41-ամյա Երվանդ Մեսրոպյանը Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում իր վարած Chevrolet մակնիշի 34 DT 085 համարանիշի ավտոմեքենայով բախվել է թիվ 150 էլեկտրական սյանն ու տվյալ հատվածով անցնող գազախողովակի երկաթե հենասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ե. Մեսրոպյանն ու նրա ուղևորուհիներ՝ 16-ամյա Մարիամ Մեսրոպյանն ու 42-ամյա Նաիրա Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Կ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավոր ուղևորուհիներն ընտանիքի անդամներ են:
Նախնական տվյալներով CHEVROLET մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.600.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 51.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+