Էսյենը կհեռանա «Միլան»-ից
«Միլան»-ը հունվարին մտադիր է բաժանվել կիսապաշտպան Մայքլ Էսյենից, հայտնում է Tuttosport.com-ը: Ֆուտբոլիստը չի մտնում գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագիի պլանների մեջ: Բացի այդ ակումբի ղեկավարությունը մտադիր չէ բավարարել է ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները: Միլանյան ակումբում գանացի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմում է 3 մլն եվրո:
Ամենայն հավանականությամբ Էսյենը իր կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ում: