Չեմ կարծում, որ Մեսսին կհեռանա «Բարսելոնա»-ից. Բլան
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը չի հավատում, որ իր թիմին կհաջողվի ձեռք բերել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին: Հիշեցնենք, որ նախկինում տեղեկություն էր տարածվել, որ ֆրանսիական ակումբը Լիոնել Մեսսիի տրանսֆերի համար պատրաստ է վճարել 2050 մլն եվրո:
« Չեմ կարծում, որ Մեսսին կհեռանա ակումբից: Ներկայումս մեզ անհրաժեշտ է կենտրոնական կիսապաշտպան»,-Բլանի խոսքերը մեջբերում է Tuttomercatoweb.com-ը: