Ամփոփվել են մայրաքաղաքում ապօրինաշինության հայտնաբերման և արձանագրման` նախորդ շաբաթվա արդյունքները
Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված վերահսկողությամբ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման կանխման ու դրանց հետևանքների վերացման 8 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 7 հասցեներում:
Գործընթացն իրականացնում են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցները:
Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերի վերաբերյալ 5 արձանագրություն է կազմվել: