211652_close_icon
views-count3992 դիտում article-date 12:54 17-11-2014

Երևանում բախվել են տնօրենների ու շուկայագետի ավտոմեքենաները. կա վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցի թիվ 3 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 24-ամյա Գոռ Տոնոյանի վարած Ford մակնիշի 25 ՏՏ 001 համարանիշի, 39-ամյա Քրիստինե Նուշիկյանի վարած Mercedes մակնիշի 35 ՏՕ 394 համարանիշի և 30-ամյա Էդգար Նուշիկյանի վարած Jeep Liberty մակնիշի 21 ՍՕ 674 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ 7-ամյա Վալենտինա Սիմանովսկայան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գարսոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Տոնոյանն աշխատում է ՀՀ Ֆինանսների նախարարությունում՝ որպես շուկայագետ, Ք. Նուշիկյանը՝ «Կրիստալ Պրինտ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, Է. Նուշիկյանը՝ «Ռութ» ՍՊԸ-ում՝ որպես ֆինանսական գծով տնօրեն, իսկ հիվանդանոց տեղափոխված 7-ամյա Վ. Սիմանովսկայան սովորում է «Ուսում» հանրակրթական դպրոցի 2-րդ դասարանում:

Նմանատիպ նյութեր