Ավստրալիան կարող է Չինաստանի հետ բազմամիլիարդանոց շրջանառությամբ ազատ առևտրի պայմանագիր կնքել
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոթթը հայտարարել է, որ իր երկիրը շուտով կարող է Չինաստանի հետ ազատ առևտրի պայմանագիր կնքել, հաղորդում է Reuters գործակալությունը:
Էբբոթթը նշել է, որ նախնական պայմանագրիր կստորագրվի այսօր՝ նոյեմբերի 17-ին: Այն թույլ կտա Ավստրալիայի գյուղատնտեսական արադրանքն արտահանողներին, ինչպես նաև սպասարկման ոլորտի ընկերություններին ազատ ներդրում կատարել չինական տնտեսության մեջ:
Բանակցություններն այդ ուղղությամբ ընթացել են ավելի քան 10 տարի, իսկ արդյունքում ստորագրվելքի պայմանագրի շնորհիվ կբացվեն բազմամիլիարդանոց շրջանառությամբ շուկաներ: