Ուկրաինան ԱՄՀ-ից բազմամիլիարդանոց վարկ կստանա
Արժութային միջազգային հիմնադրամը և Ուկրաինայի իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, համաձայն որի կընդլայնվի ԱՄՀ-ից Ուկրաինային հատկացվող ֆինանսական աջակցության ծրագիրը, հաղորդում է Tass գործակալությունը՝ հղում անելով հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդին:
«Շատ ուրախ եմ, որ օգնության հատկացման շուրջ բանակցություններն արդեն ավարտվել են: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հատկացումը հասցնել մինչև 17,5 մլրդ դոլարի: Դա քառամյա ծրագիր է»,-ասել է Լագարդը: