211652_close_icon
views-count3483 դիտում article-date 14:44 25-11-2017

Էկվադորի Արտաքին առևտրի նախարարությունը պայմանագիր է կնքել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ

«Հանրապետության նախագահի՝ Լենին Մորենոյի եւ Էկվադորի կառավարության որդեգրած քաղաքականության շնորհիվ մենք այսօր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ ստորագրել ենք տնտեսական եւ առեւտրային համագործակցության մասին համաձայնագիր, որը կնպաստի առևտրային հարաբերությունների հաստատմանը», - ասել է Էկվադորի Արտաքին առևտրի նախարար Պաբլո Կամպանա Սաենսը։ Կնքված պայմանագիրը վերաբերում է ԵՏՀ կազմում ընդգրկված հինգ երկրներին՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետություններին և Ռուսաստանի Դաշնությանը: Համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում նոյեմբերի 24-ին։ Այն կսկսի գործել 2018 թվականի փետրվար ամսից և նոր թափ կհաղորդի էկվադորական ապրանքների ներկրմանը դեպի ԵՏՀ կազմի երկրներ։ Հարկ է հնգյակից առանձնացնել Հայաստանի Հանրապետությանը, քանի որ այն ամուր առևտրային հարաբերություններ է սկսել Էկվադորի Հանրապետության հետ՝ ներկրելով բանան, ծաղիկ, կակաո։ Հայաստանում այդ ներկրող կազմակերպությունը ԱրմԷկ Թրեյդինգ ՍՊԸ-ն է, որի հիմնադիր-տնօրեն Վարդան Հարությունյանը նույնպես մասնակցել է համաձայնագրի ստորագրմանը հաջորդող միջոցառմանը, ինչպես նաև նախարար Պաբլո Կամպանայի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն հետագայում ոչ միայն ընդլայնել էկվադորական ապրանքների ներկրման ծավալը, այլ նաև Հայաստանից դեպի Էկվադոր արտահանել հայկական ապրանքատեսակներ։ [url=http://newsecuador.ec/]NewsEcuador.ec[/url]

Նմանատիպ նյութեր