«Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին վտստահորեն հայտարարել է, որ այլևս մտադիր չէ հանդես գալ Ֆրանսիայի հավաքականում:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ամռանը 31-ամյա կիսապաշտպանը հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին:
«Ես արդեն ասել եմ, որ այլևս չեմ խաղալու ազգային թիմի կազմում և իմ որոշումը չեմ փոխի: Տվյալ հարցը քննարկվել է իմ և գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի միջև, և մենք փոխհամաձայնության ենք եկել»,- ֆրանսիացու խոսքերը մեջբերում է Der Welt-ը: