5959 դիտում
14:24 16-11-2014
Երևանում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված ЗИЛ-ն ու Toyota Vitz-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են՝ Արարատի մարզի Լանջազատ գյուղի բնակիչ, 33-ամյա Վաղինակ Եգորյանի վարած ЗИЛ 131 մակնիշի ՊՆ 5314 Շ համարանիշի և Երևան քաղաքի Սարի թաղի բնակիչ, 25-ամյա Հրանտ Խուրշուդյանի վարած Toyota Vitz մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Խուրշուդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ЗИЛ 131 բեռնատարը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, իսկ դրա վարորդ՝ Վ. Եգորյանը ծառայում է ՀՀ ՊՆ № զարամասում՝ որպես վարորդ- հրաձիգ:
Նախնական տվյալներով TOYOTA VITZ մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 800.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 46.000 ՀՀ դրամ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+