211652_close_icon
views-count3839 դիտում article-date 01:37 15-11-2014

Ռոնալդուի գոլը վճռեց Պորտուգալիա - Հայաստան խաղի ելքը. տեսանյութ

2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի իր երրորդ խաղում Հայաստանի հավաքականը ուժերը չափեց Պորտուգալիայի ընտրանու հետ: Ֆարո քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց տանտերերի նվազագույն հաշվով հաղթանակով: Խաղի ելքը վճռեց «Ոսկե գնդակի» դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն: Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը արժանի դիմադրություն ցույց տվեց եվրոպական ամենաուժեղ հավաքականներից մեկին: Շալանդի թիմը մեկընդմերթ սուր հակագրոհներ էր կազմակերպում: Դրանցից մի քանի դեպքում մեր թիմին հաջողվեց լարվածություն առաջացնել մրցակցի դարպասի մոտ: Երկրորդ խաղակեսում պորտուգալացիները մեծացրեցին ճնշումը, ինչը որոշակիորեն խուճապ առաջացրեց մեր ֆուտբոլիստների գործողություններում: 72-րդ րոպեին տեղի տվեցին կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանի նյարդերը: «Փյունիկ»-ի պաշտպանը պարզ իրադրությունում հապաղեց և չհասցրեց սեփական տուգանային հրապարակից հեռացնել գնդակը, ինչի արդյունքում ծնվեց խաղի միակ գոլը:Խաղի մնացած ժամանակահատվածում հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել, սակայն մրցակցի հարձակվող Էդերը երկու իրական գոլային հնարավորություն բաց թողեց: Ինչ վերաբերվում է Հայաստանի հավաքականին, ապա երկրորդ խաղակեսում մեր թիմին ընդամենը երկու անգամ հաջողվեց որոշակի սպառնալիք ստեղծել մրցակցի դարպասի ուղղությամբ: Երկու դեպքում էլ հեռահար հարվածներով մրցակցի դարպասապահին փորձեց անակընկալի բերել Մարկոս Պիզելին: Հայաստանի հավաքականը 3 խաղի հետո 1 միավորով եզրափակում է I խմբի մրցաշարային աղյուսակը: Պորտուգալիա – Հայաստան՝ 1:0 Գոլ՝ Ռոնալդու 72՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր