211652_close_icon
views-count3144 դիտում article-date 03:57 15-06-2014

ԱԱ-2014. Մարիո Բալոտելլիի գոլը վճռեց Անգլիա – Իտալիա խաղի ելքը. տեսանյութ

Մանաուս քաղաքում տեղի ունեցավ 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի կենտրոնական խաղերից մեկը, որի շրջանակում միմյանց հետ առճակատման դուրս եկան Անգլիայի և Իտալիայի հավաքականները: Արագ, աշխույժ և հետաքրքրաշարժ պայքարում ընթացած հանդիպումն ավարտվեց իտալացիների 2:1 հաշվով հաղթանակով: Մինչ ընդմիջման գնալը թիմերը փոխանակվեցին խփած մեկական գեղեցիկ գոլով: 35-րդ րոպեին Կլուդիո Մարկիզիոյի հրաշալի հարվածին 2 րոպե անց պատասխանեց Դանիել Սթարիջը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Անտոնիո Կանդրևայի ճշգրիտ փոփխանցումից հետո Մարիո Բալոտելլին գլխի հարվածով ձեռնունայն թողեց Ջո Հարթին: Արդյունքում «Սուպեր Մարիոյի» խփած գնդակը վճռեց համառ և անզիջում դիմակայության ելքը: Այդպիսով Իտալիայի հավաքականը իր առաջին երեք միավորը վաստակեց աշխարհի առաջնությունում, իսկ անգլիացները իրենց առաջին պարտությունը կրեցին: Հիշեցնենք, որ D խմբի մյուս խաղում Կոստա-Ռիկայի հավաքականը 3:1 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/17549/]սենսացիոն հաղթանակ[/url] էր տարել Ուրուգվայի ընտրանու նկատմամբ: [b]Անգլիա – Իտալիա`1:2[/b] Գոլեր` Ստարիջ 37’ – Մարկիզիո 35’, Բալոտելլի 50’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր