211652_close_icon

Անդերս Բրեյվիքը մանիպուլյացիայի է ենթարկում բանտապահներին

views-count1226 դիտում article-date 11:45 15-11-2014
Նորվեգական «Իլա» բանտի նախկին աշխատակիցները հայտարարել են, թե ինչ գլխացավանք է իրենց պատճառել 77 մարդու սպանության համար դատապարտված Անդերս Բրեյվիքը: Ինչպես գրում է The Local-ը, աշխատակիցների խոսքով` երեք տարում Բրեյվիքը ոչ մի անգամ չի զղջացել իր կատարած սպանությունների համար, բացի այդ` մանիպուլյացիայի է ենթարկում բանտապահներին: Վերջիններս անընդհատ սթրեսի մեջ են: Ահաբեկիչը մշտապես մեծ քանակությամբ նամակներ է ստանում, իսկ բանտապահները ստիպված են ստուգել դրանցից յուրաքանչյուրը: Բանտի աշխատակիցները հանդես են եկել Բրեյվիքին այլ կալանավայր տեղափոխելու առաջարկով:

Նմանատիպ նյութեր