Անդերս Ֆոգ Ռասմուսենը լքում է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը լքում է դաշինքի շտաբ-բնակարանը` կապված իր պաշտոնավարման ժամկետի ավարտվելու հետ: Այս մասին հայտնել է Reuters-ը: Ռասմուսենը հրաժեշտ է տալիս մոտ աշխատակիցներին ու միջազգային քարտուղարության անդամներին, քաղաքացիական ու զինվորական անձանց:
Շտաբ-բնակարանից հեռանալուց առաջ Ռասմուսենը մասնակցելու է նաև Հյուսիսատլանտյան խորհրդի հետ հրաժեշտի երեկոյին: Դանիայի նախկին վարչապետ Ռասմուսենը ՆԱՏՕ-ի 12-րդ գլխավոր քարտուղար է դարձել 2009 թվականի օգոստոսի 1-ին: Հոկտեմբերի 1-ից այդ պաշտոնում նրան փոխարինելու է Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Սթոլթենբերգը: