Օրիգին հունվարին կարող է վերադառնալ «Լիվերպուլ»
Բելգիայի հավաքականի և ֆրանսիական «Լիլ»-ի հարձակվող Դիվոկ Օրիգին հունվարին կարող է վերադառնալ «Լիվերպուլ», որին և պատկանում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները:
«Հնարավոր է, որ հունվարին վերադառնամ «Լիվերպուլ: Այդ հարցում ես չեմ որոշում կայացնողը, բայց եթե «Լիլ»-ը համաձայնվի այդ տարբերակին, ապա ես պատրաստ եմ «Լիվերպուլ» վերադառնալ արդեն ձմռանը:
Ես մշտապես կապի մեջ եմ Բրենդան Ռոջերսի («Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ) հետ: Դա ինձ թույլ է տալիս ավելի վստահ զգալ»,- նշել է Օրիգին:
Օրիգին «Լիլ»-ում հանդես է գալիս 2012 թվականից: Մինչ այժմ բելգիացին ֆրանսիական ակումբի կազմում անկացրել է 40 խաղ և խփել է 6 գոլ: 2014 թվականի աշխարհի առաջնությունում հաջող ելույթներ ունենալուց հետո «Լիվերպուլ»-ը ձեռք բերեց ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները և վարձավճարով ֆուտբոլիստին կրկին թողեց «Լիլ»-ում: