Օրիգին բուժզննում կանցնի «Լիվերպուլ»-ում
Բելգիայի հավաքականի և «Լիլ»-ի հարձակվող Դիվոկ Օրիգին, ով իրեն հիանալի դրսևրեց 2014 թվականի աշխարհի առաջնության ընթացքում, մոտակա ժամանակում բուժզննում կանցնի և պայամանգիր կնքի «Լիվերպուլ»-ի հետ, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:
Տրանսֆերային արժեքը կկազմի 10 մլն ֆունտ: Առաջիկա մրցաշրջանում Օրիգին վարձակալական հիմունքներով կանցկացնի «Լիլ»-ի կազմում: