Տորեսը կարող է վերադառնալ «Լիվերպուլ»
«Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Միլան»-ի կազմում, կարող է վերադառնալ «Լիվերպուլ», հայտնում է The Telegraph-ը: Աղբյուրի տվյալներով՝ 30-ամյա հարձակվողի խաղը չի տպավորել իտալական ակումբի ղեկավարությանը:
Տորեսը ընթացիկ մրցաշրջանից առաջ է համալրել «Միլան»-ի կազամոը և ընդամենը մեկ գոլ է խփել իր նոր թիմի կազմում: «Ռոսոներիները» չեն ցանկանում երկարաձգել ֆուտբոլսիտի վարձակալության ժամկետը:
Հիշեցնենք, որ Տորեսը «Լիվերպուլ»-ի կազմում հանդես է եկել 2007-2011 թթ ընկած ժամանակահատվածում, որից հետո 50 մլն եվրո դիմաց տեղափոխվել է «Չելսի»: