211652_close_icon
views-count3305 դիտում article-date 15:19 14-11-2014

Ավտովթար՝ Շիրակի մարզում. ՌԴ զորամասի դասակի հրամանատարի օգնականները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում անհայտ անձը, վարելով Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Ջիվան Ավետիսյանին պատկանող Mercedes մակնիշի 35 ՏP 465 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի քաղաքի Խանջյան 6 հասցեի դիմաց բախվել է մայթեզրին գտնվող բետոնե սյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ նրա ուղևորներ՝ 21-ամյա Ալեքսանդր Անանկոն և 23-ամյա Ալեքսեյ Գաբրամովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Անանկոն և Ա. Գաբրամովը ՌԴ քաղաքացիներ են և ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ զինվորական զորամասում՝ որպես դասակի հրամանատարի օգնականներ: Փաստի առթիվ զբաղվում է ՌԴ զինվորական դատախազությունը, ովքեր և կպարզեն վարորդի ինքնությունը:

Նմանատիպ նյութեր