843 դիտում
14:46 13-11-2014
Հայկական մսամթերքն այսուհետ կիրացվի նաև ռուսական շուկայում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը և աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը ս.թ. հոկտեմբերի 27-ին աշխատանքային այցով մեկնել էին ՌԴ` ռուս գործընկերների հետ քննարկելու տեղական շուկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ հանդիպման ընթացքում քննարկվել էին ինչպես ՌԴ ձուկ-ձկնամթերք արտահանելու թույլտվություն ունեցող կազմակերպությունների ցանկը, այնպես էլ միս-մսամթերք վերամշակող կազմակերպությունների արտադրանքը ռուսական շուկա արտահանելու նպատակով իրականացվելիք անհրաժեշտ գործողություններն ու ընթացակարգերը:
Արդյունքները երկար սպասել չեն տվել: Ս.թ. նոյեմբերի 12-ից մսամթերք արտադրող և վերամշակող թվով 11 տեղական արտադրողների հնարավորություն է ընձեռնվել իրականացնել գառան, խոզի, տավարի և հավի մսից պատրաստված մսամթերքի արտահանում ՌԴ:
Առաջիկայում նախատեսվում է հանդիպում արտահանման թույլտվություն ստացած տնտեսավարող սուբյեկտների հետ, որի ընթացքում հայրենական արտադրողներին կներկայացվեն արտահանվող մսամթերքին ներկայացվող Մաքսային միության պահանջները (փաթեթավորում, մակնշում և այլն) ու համապատասխան ընթացակարգերը:
Ստորև ներկայացված է արտահանման թույլտվություն ստացած ընկերությունների ցանկը՝
1) «ԱՐԱՔՍ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ» ՓԲԸ
2) «ՆԱՏՖՈՒԴ» ՓԲԸ
3) «ԱԹԵՆՔ» ՍՊԸ
4) «ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ» ՍՊԸ
5) «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» ՍՊԸ
6) «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ
7) «ՄՈՒՇ» ՍՊԸ
8) «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» ՍՊԸ
9) «ՌԱԶՄԻԿ-92» ԱԿ
10) «ԱՐԱՐԱՏ» ԱԿ
11) «ՀԱՄԼԵՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ» Ա.Ձ.
Նմանատիպ նյութեր
4588 դիտում
12:44 20-09-2017
Մալաթիայի շուկայում միսը կիրացվի սանիտարահիգիենիկ նոր պայմաններում. ՍԱՊԾ
1350 դիտում
10:36 04-04-2019
Մսամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը էժանացել են, հացն ու ալյուրը՝ թանկացել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1084 դիտում
13:25 12-01-2025
Իրանից պատվիրակություն կժամանի Հայաստան
1870 դիտում
13:13 12-01-2025
Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան
694 դիտում
12:59 12-01-2025
ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ