Հայաստանի հավաքականում Մովսիսյանի և Մխիթարյանի դերը շատ մեծ է. Բերեզովսկի
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Եվրո 2016-ի ընտրական փուլում Պորտուգալիայի հավաքականի հետ կայանալիք խաղից առաջ հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի պաշտոնակլան կայքին:
«Ներկայումս Հայաստանի հավքականը լավ կազմ ունի: Նախորդ խաղում առանց հարձակման գծի առաջատարների մենք ցուցադրեցինք, որ կարող ենք գոլ խփել և չպարտվել: Բայց Յուրա Մովսիսյանի և Հենրիխ Մխիթարյանի դերը շատ մեծ է:
Մենք այնպիսի խմբում ենք հանդես գալիս, որտեղ կարող ենք միավոր վաստակել ցանկացած թիմի դեմ խաղում: Ես հավատում եմ մեր հավաքականի հաջողությանը: Եվրոպայի առաջնության ուղեգրի համար պայքարը ընթանալու է մինչև վերջին տուրը: Գլխավոր այն է, որ ամեն խաղից առաջ մենք գիտենք, որ կարող ենք միավորներ վաստակել: Անկախ, թե ով է մեր մրցակիցը»,- նշել է Բերեզովսկին:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը ընդգրկված է ընտրական I խմբում, որտեղ նաև հանդես են գալւս Դանիայի, Ալբանիայի, Սերբիայի և Պորտուգալիայի ընտրանիները