Ռոման Բերեզովսկի. Շատ բան կախված է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչից
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որը մարզչական աշխատանքի է անցել Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական կազմում, ներկայացրել է իր կարիերայի շարունակման հնարավոր տարբերակները:
«Առայժմ չգիտեմ, թե ինչ է լինելու: Շատ բան կախված է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի դիրքորոշումից:
Եթե մարզումների ընթացքում ինձ հաջողվի պահպանել մարզավիճակը, ապա հնարավոր է, որ կարիերաս չավարտեմ: Իսկ եթե չհաջողվի, ապա այդ փաստը անխուսափելի է:
Առաջիկա մեկ ամսում ես կկողմնորոշվեմ», ասել է Բերեզովսկին: