2072 դիտում
00:01 08-09-2014
Առանց Մխիթարյանի, Օզբիլիսի և Մովսիսյանի շատ դժվար է մեզ համար. Շալանդ
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը Դանիայից 1:2 հաշվով կրած պարտությունից հետո ասաց հետեւյալը.
[b]- Արդյո՞ք Մխիթարյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով:
[/b]
- Այո, նա վնասվածք էր ստացել: Ես հիմար չեմ (ծիծաղում է): Դեռ չգիտենք, թե ինչքանով է լուրջ վնասվածքը: Բժիշկները կասեն:
[b]- Ի՞նչ գնահատական կտաք խաղին:
[/b]
- Մենք լավ հանդիպում անցկացրինք, կազմակերպված էինք գործում: Մեկ ժամ ստացվեց հաջող խաղալ, հաշվի մեջ առաջ լինել, բայց հետո արդեն ամեն ինչ փոխվեց: Դուք ինձ հարցրիք Մխիթարյանի մասին, ով շատ կարեւոր է մեր թիմի համար: 0:1-ի ժամանակ մենք եւս մեկ շանս ունեինք, բայց սանտիմետրներ չհերիքեցին: Մխիթարյանի դուրս գալուց հետո խաղը փոխվեց, Դանիայի պաշտպանները սկսեցին ավելի վստահ խաղալ: Առանց Մխիթարյանի, Օզբիլիսի եւ Մովսիսյանի շատ դժվար է մեզ համար: Շնորհավորում եմ երկու թիմերին էլ՝ լավ խաղի համար:
[b]- Կարելի է ասել, որ ֆիզպատրաստվածությունը չհերիքեց, որ գոնե մեկ միավոր վաստակեր Հայաստանը:
[/b]
- Չէի ասի, թե դա էր խնդիրը: Մենք լավ էինք գործում, բայց արդեն նշեցի, որ Մխիթարյանի հեռանալուց հետո մենք խնդիրներ ունեցանք: Երբ դու չես կարողանում պահել գնդակը, մրցակիցն անընդհատ գալիս է, գալիս է… Ֆիզպատրաստվածությունը չէր խնդիրը: Մենք ֆիզիկապես լավ տեսք ունեինք: Պետք է նշել, որ Դանիայի կազմում փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները շատ ուժեղացրին խաղը:
Նմանատիպ նյութեր
2642 դիտում
20:53 09-10-2014
Մխիթարյանի, Մովսիսյանի և Օզբիլիսի աջակցական խոսքերը հավաքականի իրենց խաղընկերներին. տեսանյութ
1510 դիտում
14:51 15-07-2022
Առանց Ռուսաստանի շատ դժվար կլինի մեզ համար․ Գարիկ Ուրումյան
Այս բաժնից
1024 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1252 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը