211652_close_icon
views-count23676 դիտում article-date 09:51 13-11-2014

Խոշոր ավտովթար՝ Գյումրի քաղաքում. ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում՝ «Փոստ»-ի դիմաց, բախվել են ГАЗ 3110 մակնիշի 34 PQ 527 համարանիշի և Վազ 2345 մակնիշի 19 ՏՏ 990 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Վազ 2345-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ կողաշրջվել են, իսկ հաց տեղափոխող ավտոմեքենայի մեջ եղած հացի մեծ մասը թափվել է: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան Գյումրիի հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով մասնատում են ավտոմեքենաները, որպեսզի ոստիկանությունը կարողանա դրանք տեղափոխել վթարի վայրից: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ГАЗ 3110-ը հաշվառված է Գյումրի քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ, 39-ամյա Ցոլակ Սողոմոնյանի անվամբ, իսկ Վազ 2345-ը՝ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի բնակիչ, 38-ամյա Թաթոս Պոլոյանի անվամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր