211652_close_icon
views-count4718 դիտում article-date 12:12 12-11-2014

Գայլերի հերթական հարձակումը՝ Վահագնի գյուղում. մեծ թվով ոչխարներ հոշոտվել են

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գայլերի հարձակման թիրախ են դարձել Վահագնի գյուղի ոչխարները: Ըստ տեղեկությունների՝ 40-ից ավելի ոչխարներ հոշոտվել են, իսկ 130-ից ավելին չկան: Գյուղացիների վարկածով՝ հնարավոր է՝ գայլերն իրենց հետ տարել են ոչխարներին: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը փորձում է Լոռու մարզպետարանից պարզել, թե մարզպետարանը տուժած գյուղացիներին օգնելու համար ինչ գործողություններ է ձեռնարկում:

Նմանատիպ նյութեր