211652_close_icon
views-count13383 դիտում article-date 20:54 11-11-2014

Երևանի քաղաքապետի և երիտասարդ թաղապետի շնորհիվ ծերացած «Մալաթիա» պուրակը երիտասարդանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` նոյեմբերի 11-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում այցելեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ իրականացված «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում երևանցիներին հանձնվեց կապիտալ հիմնանորոգված «Մալաթիա» պուրակը, որտեղ մինչ այդ տիրում էր աղբն ու գարշահոտությունը: Երևանի քաղաքապետի, վարչական շրջանի ղեկավարի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները տարածքը նախ մաքրել են կենցաղային և շինարարական աղբից, ինչի վառ ապացույցն է այսօր ամբողջովին բարեկարգված տեսքը: Վերակառուցման նախագիծը կազմելիս, որպես պարտադիր պայման դրվել է հաշմանդամություն ունեցող քաղաքացիների նշված պուրակում ազատ տեղաշարժվելու պայմանները, որի արդյունքում պուրակ մուտք գործելու 9 մուտքերից 5-ը` ամբողջությամբ ապահովվել են թեքահարթակներով: Քաղաքապետի հետ միջոցառմանը ներկա էր նաև ՄԱկ-ի մշտական համակարգող, «ՄԱԶԾ» մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ով իր հերթին շնորհակալություն հայտնեց հաջողված ու արդյունավետ համագործակցությոն համար, հայտարարելով, որ Երևանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է և ինչի ապացույցը եղավ այն, որ քաղաքապետի հետ այգում եղևնի տնկեցին: «Մալաթիա» պուրակ այցելած քաղաքացիները, որոնց մի մասը հարևան վարչական շրջանների բնակիչներ են, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Նման պուրակների ստեղծման ու պահպանման դեպքում կարելի է վստահաբար ասել, որ Մալաթիայի թաղապետ Արտակ Ալեքսանյանը «կտա` կանցնի» բնապահպանության նախարարին միայն նրա համար, որ լինելով թաղապետների մեջ ամենաերիտասարդը` մեծ տեղ է տալիս վարչական շրջանում կանաչ գոտիների, խաղահրապրաակների ավելացմանը: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը` միջոցառումից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 157+
157+

Նմանատիպ նյութեր