211652_close_icon
views-count22933 դիտում article-date 22:45 09-04-2024

Երևանի քաղաքապետի ու Արաբկիրի թաղապետի շնորհիվ Կորեայի ձորում վերջապես «լույսի թագավորություն» է, իսկ Կոտայքի մարզի նշված հատվածում դեռ «խավարն է իշխում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այն, որ վերջին տարիներին մայրաքաղաքում հսկայական աշխատանքներ են իրականացվել արտաքին լուսավորության բարելավման ուղղությամբ, անհերքելի փաստ է։

Լուսավորվել են անգամ այնպիսի փողոցներ ու բակեր, որտեղ նույնիսկ խորհրդային տարիներին բացակայել է արտաքին լուսավորությունը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարականներ է տվել վարչական շրջանների ղեկավարներին ու Երևանի «Երքաղլույս» ընկերությանը, որպեսզի շարունակեն մայրաքաղաքում արտաքին լուսավորության բարելավման աշխատանքները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խորհրդային տարիներին ժողովրդին հայտնի Կորեայի ձորը երբևէ չի ունեցել արտաքին լուսավորություն։

Վերջին ամիսներին Տ. Ավինյանի հանձնարարականով՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի գլխավորությամբ և «Երքաղլույս» ընկերության հետ Երևանի վարչական տարածքի՝ Կորեայի ձորից մինչև Կոտայքի մարզ տանող ճանապարհահատվածը, որպես մութ ու խավար ճանապարհ, այլևս անցել է պատմության գիրկը։

Կարճ ժամանակում Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի թաղապետարանը լուծեցին արտաքին լուսավորության խնդիրը ու հիմա մինչև Կոտայքի մարզ վարորդները երթևեկում են լեդ լույսերի առկայությամբ, իսկ Կոտայքի մարզի նշված հատվածը դեռևս մնում է «խավարի իշխանության» տակ։

Վարորդներն իրենց շնորհակալությունն են հայտնում Երևանի քաղաքապետարանին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, «Երքաղլույս» ընկերությանը, բայց նաև խնդրում ու պահանջում են, որպեսզի նշված հատվածում ճանապարհը ասֆալտապատվի գոնե փոսալցման եղանակով ու տեղադրվեն երկաթբետոնե պաշտպանիչ արգելապատնեշներ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր