211652_close_icon
views-count21349 դիտում article-date 17:45 11-11-2014

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ոստիկանության կրթհամալիրի ուսանողը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակիչ, 19-ամյա Նարեկ Ծուղունյանը իր վարած Volkswagen մակնիշի 19 ՏՕ 718 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդ–Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանն ու մոտ 15 մետր գլորվելով` գլխիվայր շրջվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր` նույն գյուղի բնակիչ, 30-ամյա Գևորգ Ծուղունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոն: Վթարի վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը` Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները` քննիչ Դադոյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդն ու ուղևորը եղբայրներ են, իսկ հիվանդանոց տեղափոխված Գ.Ծուղունյանը սովորում է ՀՀ ոստիկանության կրթհամալիրում: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր