211652_close_icon
views-count5143 դիտում article-date 09:22 14-11-2017

«Գազպրոմ Արմենիան» անջատել է մի քանի դպրոցների գազամատակարարումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի մարզերի մի քանի հանրակրթական դպրոցներ հայտնվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «սև ցուցակում»: Պատճառը սպառած գազի դիմաց դպրոցների կուտակած պարտքերն են, որոնք բռնագանձելու համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է դատարան: Միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիան» դադարեցրել է դպրոցների գազամատակարարումը, ու հիմա՝ ձմռան նախաշեմին, կրթական հաստատությունները հայտնվել են խնդրի առաջ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, օրինակ, Գյումրիի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Զ. Համբարձումյանը տեղեկացրել է, որ ցուրտ ձմռան պատճառով իրենք ավելի շատ գազ են սպառել, և պետական ֆինանսավորումը չի բավականացրել: Իսկ, օրինակ, Վարդենիս գյուղում էլ շինարարական ընկերությունն օգտագործել է գազը և պարտքը թողել դպրոցի վրա: Ու տնօրենները տաք եղանակին ոչինչ չեն արել, հիմա ստիպված են մրսել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր