211652_close_icon
views-count3546 դիտում article-date 18:20 10-11-2014

Ի պատասխան ԿԳ նախարարին ուղղված` սեքս սկանդալի արդյունքում աշխատանքից ազատված Պոլիտեխնիկի ՏՏ բաժնի նախկին պետի բաց նամակի

Ի պատասխան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ուղղված [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/10/33045/]Վլադիմիր Խոեցյանի բաց նամակի[/url]՝ տեղեկացնում եմ, որ նախարար Արմեն Աշոտյանն իր հրապարակային ելույթներում բազմիցս անդրադարձել է վերջին շրջանում ՀՊՃՀ-ի շուրջ ստեղծված բացասական տեղեկատվական հոսքին և այդ կապակցությամբ հայտնել է իր մտահոգությունը, ընդգծելով, որ ձևավորված մթնոլորտը չի նպաստում բուհի առաքելության իրականացմանը և չի կարող դրականորեն ազդել բուհի վարկանիշի վրա: Ինչ վերաբերում է բաց նամակում Վ. Խոյեցյանի մատնանշած խնդիրներին, ապա նշեմ, որ նախարարի հանձնարարությամբ, ԿԳՆ-ի լիազորությունների շրջանակում, այն համապատասխան ուսումնասիրության կենթարկվի: Նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյան

Նմանատիպ նյութեր