51352 դիտում
19:21 10-03-2017
Ի պատասխան ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին ուղղված բաց նամակի՝ տեղեկացնում ենք
Այսօր՝ մարտի 10-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը պատասխանել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի բաց նամակին:
Ավելի վաղ ֆոտոլրագրողը բաց նամակով դիմել էր նախարարին, հայտնելով՝ «Ժամանակն է՝ ճանապարհները դարձնել անվտանգ, հակառակ դեպքում մարդկային զոհերի թիվը կավելանա»:
Նամակում ներկայացրել էինք մարզային վտանգավոր ճանապարհահատվածնեը, որտեղ, եթե անվտանգության համար տեղադրվեն համապատասխան երկաթբետոնե արգելապատնեշներ, ցուցանակներ և այլ պարագաներ, ապա բազմաթիվ մարդկային կյանքեր կփրկվեն:
Ներկայացնում ենք Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյանի պատասխանը.
[b]Ի պատասխան ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին ուղղված բաց նամակի՝ տեղեկացնում ենք.
1. Մ-2՝ Երևան-Երասխ-Գորիս-Կապան-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի կմ28+500- կմ384+300 հատվածում պետք է տեղադրվեն 30 կմ մետաղական պաշտպանիչներ և Մ-4՝ Երևան-Սևան- Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում 0.35կմ մետաղական պաշտպանիչներ: Դրանք ներառված են Եվրոպական ներդրումային բանկի ծրագրի վթարավտանգ ճանապարհահատվածների ցանկում, որի համար տրամադրվել է 3մլն դոլար դրամաշնորհ:
2. Մ-1՝ Երևան-Աշտարակ-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածը կառուցվում է «Հյուսիս-հարավ» ծրագրով, որտեղ, համաձայն շինարարական նորմերի, նախագծով նախատեսված են պաշտպանիչ հարմարանքներ:
3. Մ-3՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի Ծիլքար գյուղի վերջնամասում կմ95+150-կմ95+330 հողային պաստառի վերականգնումը նախատեսված է 2017 թվականի պետական բյուջեով:
4. Մ-3՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի Ուշի, Գարգառ գյուղերի ոլորանների և Մ-10՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի կմ3+000-կմ9+000 հատվածներում տեղադրվող մետաղական պաշտպանիչների քանակը գույքագրվել է. ֆինանսական միջոցների առկայության դեպքում դրանք նույնպես կտեղադրվեն:
5. Մ-2՝ Երևան-Երասխ-Գորիս-Կպան-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի Սիսիան-Գորիս-Կապան որոշ հատվածները կառուցվել են 35-40 տարի առաջ: Տարիների ընթացքում ծածկի վրա առաջացել են ալիքներ, հատկապես վերջին տարիներին ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկելու հետևանքով ծածկը դեֆորմացվել է: 2017թ. փետրվարի 6-ին Մեղրի կատարած այցից հետո նախարար Վահան Մարտիրոսյանը «Ճաննախագիծ» ՍՊ ընկերությանը հանձնարարվել է տեղում ուսումնասիրել և
առաջարկություն ներկայացնել Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի` հատկապես վատ վիճակում գտնվող և հրատապ հիմնանորոգում պահանջող հատվածների մասին: Ելնելով հիմնանորոգման աշխատանքների անհրաժեշտության առաջնահերթություններից՝ որոշվել է հիմնանորոգել հետևյալ հատվածները՝ ա. կմ202+200-կմ204+400 հատվածը հիմնանորոգելու համար կտրամադրվի 190 մլն դրամ, բ. կմ228+000-կմ235+000 հատվածի համար՝ 330 մլն դրամ, գ.կմ283+200-կմ285+000 հատվածի համար՝ 212մլն դրամ, դ.կմ289+650-կմ291+450 հատվածի համար՝180մլն դրամ։
Վերը նշված ճանապարհահատվածները հիմնանորոգելու համար կպահանջվի մոտ 912 մլն ՀՀ դրամ:
Աշխատանքները կիրականացվեն 2017 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Մ-2՝ Երևան-Երասխ-Գորիս-Կապան-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի հիմնանորոգման անհրաժեշտություն ունեցող մյուս հատվածները վերականգնելու համար ևս 1,5 միլիարդ դրամ կտրամադրվի 2018թ. պետական բյուջեից։
6. Մ-5՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի կմ25+500-կմ29+200 3.7կմ հատվածը ֆորս-մաժորային իրավիճակում ինքնաթիռների համար հանդիսանում է որպես թռիչքուղի, ինչի պատճառով տարիների ընթացքում մետաղական հարմարանքներ չեն տեղադրվել:
7. Մ-11՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածը կառուցվել է վերջին տարիներին, նախագիծը կազմված է՝ ըստ ավտոմոբիլային ճանապարհներ ՀՀՇՆIV-II.05.02- 99 նորմերի, որտեղ շեպերի թեքությունը 1:3-ից մեծ է, լիցքի բարձրությունը գերազանցում է 2 մետրը: Մետաղական պաշտպանիչները տեղադրված են:[/b]
[url=https://shamshyan.com/hy/article/2017/02/16/1058956/]Ավելի վաղ [/url]ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բաց նամակով դիմել էր նախարար Վ. Մարտիորսյանին.
«Հարգելի նախարար, տևական ժամանակ է՝ Ձեր ղեկավարած կառույցը վարչապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ սկսել է հսկայական աշխատանքներ կատարել Երևանից դուրս՝ հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհներին։ Դրա վառ ապացույցն են Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում հիմնովին վերանորոգված մի քանի կիլոմետրանոց ճանապարհահատվածը, Սևանա լճի հարևանությամբ կառուցված վերգետնյա անցումը, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում ԽՍՀՄ տարիներից լուրջ վտանգ ներկայացնող Սիսիանի, Սարավանի, «Զանգեր» կոչվող ոլորաններում անվտանգության համար տեղադրված երկթաբետոնե արգելապատնեշները, ինչի շնորհիվ բազմաթիվ ավտոմեքենաներ չեն գահավիժել անդունդներն ու ձորերը։ Անցյալ տարի Ձեր կարգադրությամբ Սարավանի վտանգավոր հատվածում տեղադրված բետոնե արգելապատնեշներն այս տարի 2 տասնյակից ավելի կյանքեր փրկեցին, երբ ավտոմեքենաները ճանապարհի վատ տեսանելիության պատճառով, ու երբ որոշ վարորդների՝ կիսամաշ անիվներով վարած ավտոմեքենաները դուրս էին եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել նոր տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշներին։ Հարգելի նախարար, նմանատիպ ճանապարհներ կան հանրապետության մի քանի մարզերում, որտեղ դեռ ԽՍՀՄ տարիներին ու դրանից հետո բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունեցել, որոնց մի մասը, ցավոք՝ ողբերգական ավարտով։ Ճիշտ է, ես ինձ մասնագետ չեմ համարում ճանապարհաշինարարության ոլորտում, սակայն որպես լրագրող և որպես քաղաքացի՝ Ձեզ եմ ներկայացնում վտանգավոր այն ճանապարհահատվածների ցանկը, ու կարծում եմ, որ եթե Ձեր անմիջական հսկողությամբ այդ հատվածներում տեղադրվեն պաշտպանիչ երկաթբետոնե արգելապատնեշներ, ինչպես նաև տեղեկատվական ցուցանակներ, հավատացեք, բազմաթիվ ավտովթարներ կկանխվեն, և Ձեր կատարած աշխատանքները գոհունակությամբ կընդունեն քաղաքացիները»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»