18560 դիտում
15:42 10-11-2014
Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ էներգետիկայի նախարարության դիմաց մոխրակույտի է վերածվել ЗИЛ մակնիշի աղբատար մեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների և տարածքային կառավարման նախարարության մոտ, հրդեհ է բռնկվել ЗИЛ մակնիշի 021 ԼՍ 64 համարանիշի ավտոմեքենայում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր է ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր մարել, իսկ հետո մեկուսացրել են հրդեհը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը՝ Գեղամ Բադալյանը, չի տուժել, իսկ ЗИЛ-ը օգտագործվում էր՝ որպես աղբատար ավտոմեքենա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+