Արտակարգ իրավիճակ Երևանում. Ազգային ժողովի դիմաց կայանված Mercedes-ում հրդեհ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում ՀՀ Ազգային ժողովի դիմաց ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարել են կայանված վիճակում գտնվող Mercedes E 320 մակնիշի 34 TN 239 համարանիշի ավտոմեքենայում և Nissan March մակնիշի 61 ՏZ 600 համարանիշի աավտոմեքենայում առաջացած հրդեհները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes–ը ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ մասամբ էլ այրվել է Nissan-ը:
Թե ինչն է եղել մեքենաներում առաջացած հրդեհի պատճառը, այս պահին պարզվում է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan-ը պատկանում է Ռոման Սարգսյանին, իսկ Mercedes–ը՝ Սեդրակ Գրիգորյանին:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մեքենան այրվելու ընթացքում Բաղրամյան պողոտայով անցավ Հանրապետության Նախագահը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի