211652_close_icon
views-count783 դիտում article-date 12:22 10-11-2014

Ջասթին Բիբերը և Linkin Park-ը՝ MTV EMA-ի մրցանակակիրներ

Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում անցկացված MTV երաժշտական հեռուստաալիքի տոնական միջոցառմանը լավագույն երգիչ անվանակարգին է արժանացել Ջասթին Բիբերը: Լավագույն ռոք խումբ է հայտարարվել linkin Park-ը: Լավագույն կատարման համար մրցանակի է արժանացել բրիտանական Boys-Band One Diresction խումբը, իսկ լավագույն հիփ-հոփ կատարող ճանաչվեց Նիքի Մինաժը: Լավագույն երգ է հայտարարվել Արիանա Գրանդեի Problem երգը, իսկ կավագույն երգչուհու տիտղոսը ստացավ նույն Արինանա Գրանդեն: Երգչուհի Քեթի Փերրին արժանացավ 2 պարգևի՝ Լավագույն տեսահոլովակ և Լավագույն պատկեր անվանակարգերում: Լավագույն ալտերնատիվ խումբ է ճանաչվել thirty Seconds to Mars խումբը, իսկ նոր կոլեկտիվ՝ ավստրալիական 5 Seconds of փոփ-ռոք խումբը և, վերջապես, DJ Քելվին Հարրիսը դարձավ լավագույն էլեկտրոնային կատարող: MTV EMA-ի հաջորդ մրցանակաբաշխությունը կանցնացվի իտալական Միլան քաղաքում:

Նմանատիպ նյութեր