«Բորուսիաների» մրցավեճի ելքը վճռեց հիմար ինքնագոլը. տեսանյութ
Դորտմունդի «Բորուսիա»-ն վերջապես վերջ դրեց Բունդեսլիգայում անհաջող հանդիպումների շարքին: Հինգ անընդմեջ պարտությունից հետո Կլոպի սաներին հաջողվեց առաջին հաղթանակը տանել: 11-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ կայացած մրցավեճի ելքը վճռեց հյուրերի կիսապաշտպան Կրիստոֆ Կրամերի զավեշտալի ինքնագոլը:
Հարկ է նշել, որ խաղն անցավ դորտմունդցիների բացահայտ առավելությամբ: Կլոպի սաները բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին, սակայն դրանք չկարողացան հասցնել իրենց նպատակին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնացկեց ամբողջ հանդիպմանը և լավ տպավորություն թողեց: Հայ կիսապաշտպանը մի քանի դեպքում իր խաղընկերներին դուրս բերեց հարվածային դիրքեր, սակայն վերջիններս չկարողացան օգտվել իրենց ընձեռված հնարավորություններից:
Այս հաղթանակից հետո «Բորուսիա»-ին հաջողվեց լքել մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը և բարձրանալ 15-րդ տեղ:
[b]«Բորուսիա» Դ - «Բորուսիա» Մ՝1:0[/b]
Գոլ՝ Կրամեր 58՛ (ինք)