211652_close_icon
views-count12263 դիտում article-date 15:22 09-11-2014

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են «06»-ն ու «09»-ը. կա 1 զոհ

Երեկ, նոյեմբերի 8-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Արմավիրի շտապօգնության կայանից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են Նորապատ-Հայկավան, որտեղ տեղի է ունեցել ավտովթար և կան տուժածներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը ժամը 18: 00-ի սահմաններում նշված ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ, 23-ամյա Հրաչյա Քոչարյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 38 ՏՕ 314 համարանիշի և Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ, 22-ամյա Ամիրան Մհերյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 16 RR 016 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ВАЗ 21099-ի ուղևորուհի, Ալաշկերտ գյուղի բնակիչ, 43-ամյա Նարինե Ֆերոյանը տեղում մահացել է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նմանատիպ նյութեր