93143 դիտում
12:03 07-08-2023
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. Քարակերտ գյուղում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր. ժամանել է Արմավիրի մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Քարակերտ գյուղի վարչական տարածքում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Mercedes և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 3-ը «Արմավիր», 1-ը՝ «Թալին» բժշկական կենտրոններ:
«Արմավիր» ԲԿ տեղափոխվելու ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ շտապօգնության ավտոմեքենայում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Մյասնիկյանի թիվ 28 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը և ոստիկանության Բղարամյանի բաժնի պետի տեղակալ Մնացական Մնացականյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Գրիգորյանի, դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Ոստիկանության Բաղրամյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի և ավագ քննիչ Գաբրիել Գինոսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ավտոմեքնենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվել են Ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ոստիկանության նախկին ծառայող, 56-ամյա Գառնիկ Սահակյանն է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+