211652_close_icon
views-count21808 դիտում article-date 09:59 09-11-2014

«ՍՊԸ»-ի տնօրենը` Երևանում վթարի և մահվան ելքով վրաերթի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` նոյեմբերի 8-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 35-ամյա Տիգրան Կիրակոսյանը իր վարած Mercedes մակնիշի 01 UU 015 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում թիվ 15 հասցեի դիմաց բախվել է Երևան քաղաքի Վերֆելի փողոցի բնակիչ, 24-ամյա Համիկ Բեգլարյանին պատկանող` այդ պահին նշված հատվածում կայանված, Opel մակնիշի 35 VԼ 970 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mercedes-ի վարորդ Տ. Կիրակոսյանը միաժամանակ վրաերթի է ենթարկել հետիոտն` Երևան քաղաքի Կաշեգործների փողոցի բնակիչ, 66-ամյա Ռազմիկ Միքաելյանին: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաեթի ենթարկվածին շտաօպգնության բրիգադով տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկված Ռ.Միքաելյանը մահացել է: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկացվել է ճանապարահային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու քննիչ Գրիգոր Թամոյանը: Վերջինիս կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Mercedes-ի վարորդ Տ. Կիրակոսյանը աշխատում է «ԱԼԵՔՍ-ՏԱԹև» ՍՊԸ-ում` տնօրեն: Լուսանկարները և տեսանյութը ` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր