211652_close_icon
views-count44020 դիտում article-date 11:05 04-11-2016

Երևանում «Ղարաբաղ Տելեկոմ»-ի աշխատակիցը՝ մահվան ելքով վրաերթի հեղինակ. 20 րոպե անց մեկ այլ ավտոմեքենա վրաերթի է ենթարկում մահացածի աղջկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցի բնակիչ, 35-ամյա Սանամ Մելիքսեթյանը իր վարած Nissan մակնիշի 19 ՕՍ 70 0 համարանիշի ավտոմեքենայով Մոլդովական փողոցի 28/1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի բնակիչ, 76-ամյա Շալիկո Բեկչյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց մահացել է։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս. Մելիքսեթյանն աշխատում է «Ղ. Տելեկոմ» ՓԲԸ-ում՝ որպես ծրագրի սպասարկման գծով մասնագետ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Շ. Բեկչյանի վրաերթից կարճ ժամանակ անց Երևանում՝ «Մալաթիա» տոնավաճառի դիմաց, Սվաճյան 10 հասցեի մոտ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկում Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի բնակչուհի, 49-ամյա Գայանե Բեկչյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններվ՝ Գ. Բեկչյանը վրաերթի հետևանքով մահացած Շ. Բեկչյանի աղջիկն է, ում վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 28-ամյա Ժենյա Ակոջյանը՝ իր վարած Mercedes մակնիշի 20 MM 999 համարանիշի ավտոմեքենայով, ով ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների ու բացատրական գործողությունների արդյունքում մեղայականով ներկայացել է Նոր Նորքի ոստիկանություն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր