211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 59-ամյա տղամարդը մուտք է գործել «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի շենք և բոլորի ներկայությամբ սկսել սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել

views-count13607 դիտում article-date 10:33 01-04-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 24-ին ժամը 15։00-ի սահմաններում անհայտ անձը մոտենալով Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի 11 հասցեում գործող «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի շենքի նախասրահ տնօրենի, աշխատակիցների, ինչպես նաև ընթերցողների ներկայությամբ առանց որևիցե պատճառաբանության բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով բոլորի նկատմամբ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մաշտոցի համայնքային ոստիկանները օպերատիվ տվյալները իրացնելով և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 59-ամյա Արա  Մ․-ն, ում հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր