211652_close_icon
views-count1090 դիտում article-date 10:23 08-11-2014

Գալուստ Սահակյանը հերքում է ԱՊՀ բաժնի փակման մասին լուրերը. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ իր տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի և արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիագովի գիտությամբ լուծարվել է խորհրդարանի ԱՊՀ բաժինը: Արդեն տևական ժամանակ է, ինչ ԱԺ-ն նման բաժին չունի, մյուս կողմից էլ ընթացքի մեջ է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը: Թերթը երեկ փորձել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից պարզել, թե ինչու է որոշվել լուծարել խորհրդարանի ԱՊՀ բաժինը, սակայն պարզվել է, որ ԱԺ նախագահն այդ փոփոխության մասին որևէ տեղեկություն չուներ. «Ո՞ր բաժինը, Ազգային ժողովում ի՞նչ ԱՊՀ բաժին... Չեմ կարծում, որ ինչ-որ բաժին է փակվում, եթե բաժին փակվեր, անպայման իմ մակագրությունը կլիներ»,- պատասխանեց Գալուստ Սահակյանը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր