211652_close_icon

Գերմանիայում 11 դպրոցներ զանգվածային սպանության սպառնալիքներով նամակներ են ստացել

views-count6936 դիտում article-date 15:32 17-10-2016
Ինչպես գրում է գերմանական Leipziger Volkszeitung պարբերականը, Լայպցիգ քաղաքի 11 դպրոցներ ստացել են նամակներ, որոնցում սպառնալիքներ են հնչռցվում, որ աշակերտների զանգվածային սպանություններ կիրականացվեն։ Թերթի տվյալներով՝ քաղաքային իշխանությունները չեն թաքցրել նամակների ամբողջական բովանդակությունը, սակայն ներկա պահին, ինչպես հայտնելեն, ուղիղ սպառնալիքի վտանգ չկա։ Նշվում է, որ նամակների հեղինակը կարող է ինչ-որ «երիտասարդ հաշվահարդար տեսնող» լինել։ Լայպցիգի 4 դպրոցներ տանող փողոցները փակ են։ Աշակերտների ծնողներն էլ պետք է սպասեն այնքան ժամանակ, մինչև իշխանությունները թույլատրեն վերցնել երեխաներին։

Նմանատիպ նյութեր