Հայաստանում ընդհանուր առևտրի 90 տոկոսն իրականացվում է Երևանում. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանի 12 հազար 457 առևտրի կետերում այս տարվա առաջին 9 ամիսներին իրականացվել է 714 միլիարդ 105 միլիոն 400 հազար դրամի առևտուր: Մանրածախ առևտրի՝ վերը բերված թվից 633 միլիարդ 86 միլիոն 500 հազար դրամի շրջանառությունն իրականացվել է մայրաքաղաք Երևանի առևտրի կետերում: Այսինքն՝ ընդհանուր առևտի 90 տոկոսն իրականացվում է Երևանում: Պաշտոնապես մայրաքաղաքում ապրում է Հայաստանի 3 միլիոն բնակչության մեկ երրորդը:
«Ստացվում է, որ Հայաստանի բնակչության շուրջ 2 միլիոնի շրջանում, որն ապրում է մարզերում, չնչին առևտուր է իրականացվում, եթե չասենք՝ այն իսպառ բացակայում է: Իսկ մարզերում մարդիկ առևտուր չեն անում, որովհետև գումար չունեն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։