«Դվին» հյուրանոցի իրական գնորդն ազգությամբ թու՞րք է. ՉԻ
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է, որ իր տեղեկություններով՝ «Դվին» հյուրանոցի իրական գնորդն ազգությամբ թուրք է:
««ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ գնորդի հավատարմատարը ՀՀ քաղաքացուհի է, որի մշտական բնակության վայրը, սակայն, Ստամբուլն է: Վերջինս մշտապես գտնվում է Երևան- Ստամբուլ ուղևորությունների մեջ»,-գրում է թերթը:
Այդ կապակցությամբ թերթը փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից,որտեղից տեղեկացրել են, որ փաստաթղթերով հյուրանոցը գնել է Կիպրոսում գրանցված մի ընկերություն, իսկ Հայաստանում ընկերության ներկայացուցիչը հայ է, որը պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում կատարված ներդրումային աշխատանքների մասին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: